ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀՈԳևՈՐ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՑԵԼԵՑ Ք. ՎԱԼԵՅԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՎԵՑ ԸՆՏԱՆԻՔԻ

Հունվարի 14-ից 16-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր բարեգործական ծրագրի շրջանակներում այցելեց ք. Վալե երկրորդ շախտ կոչվող շրջանում բնակվող 6 կարիքավոր ընտանիքի: Հոգեւոր տեսչության աջակցությունը ստացան Այվազյան Գյուլնիզարի, Կտոյան Ասյաի, Մազմանյան Արսենի, Մարտիրոսյան Լյուդվիկի, Հովսեփյան Սեդայի, Սուսաննա Հակոբյանի կարիքավոր ընտանիքներին:

Այս կարիքավոր ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Հոգևոր Տեսչությանը նման սրտացավ ուշադրության եւ հոգատարության համար:

One comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։