ԹՈՒՐՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔ Է ՀԱՍԵԼ

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի: Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական է, որքան օտարության մեջ ձեռք բերած բարեկեցիկ կյանքից ջավախքցու հրաժարվելն ու հայրական տուն վերադառնալը: Իսկ հարազատ օջախները մինչև վերջին շունչը չլքող, վճռական ջավախքցի տարեցների հույսը չի մարում՝ զավակները թոռների հետ մի օր ետ կգան: Սակայն, փակ դռների փականների ժանգը էլ ավելի է կարծրանում: Անհնար է չնկատել հայաթափման հրեշավոր ծրագրի իրագործումն այստեղ սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին. նրա տարեցտարի ամայացող քաղաքների ու գյուղերի տխուր տեսարանը, որն ամբողջանում է նրա սրտով անցնող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծով: Ջավախքի տարածքում երկաթգծի ընթացող շինարարական աշխատանքներում կարծեք, թե արտառոց բան չկա, քանի որ դրանց երբեմն ներգրավվում է նաև տեղի աշխատուժը, սակայն վաստակած գումարն, ավա՜ղ, շատ հայ երիտասարդների համար դառնում է հայրենի հողն ընտանիքով լքելու ճանապարհածախս: Իրականում չարիքն ավելի խորքային է, որի մասին մոտ մեկ դար առաջ իր հարցազրույցում ասել է բրիտանացի գործակալ Լոուրենս Արաբացին. «Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը»: Թուրք-վրացական սահմանը սկսվում է Ախալքալաքի Կարծախ գյուղով: Վերջին տասնամյակում վրաց իշխանավորների թեթև ձեռքով անհամեմատ մեծացել է թուրքական և ադրբեջանական արտադրության տնտեսական ապրանքների, գյուղմթերքի ու պարենամթերքի իրացման ծավալները Ջավախքում: Սա դեռ չարյաց փոքրագույնն է: Թուրքական տարրի ներկայությունը մտահոգում է նաև վրացիներին. պետք չէ մոռանալ ամիսներ առաջ Բաթումիում բացված թուրքական դպրոցի շուրջ բարձրացված աղմուկը: Իսկ Ջավախքի կորուստն անդառնալի է. հայերի տասնամյակներով փակ տներն այսօր գնում են թուրքերը (սրանց պետք չէ շփոթել մցխեթցի թուրքերի հետ): Այսօր ջավախքցու տան տերը դառնում է թուրքը, և անհնար է չլսել դժգոհությունն ավագների՝ «թուրքը քաղաք է հասել ու տնավորվել»: Այսօր թուրքը անարգելք ելումուտ է անում երբեմնի հայաշատ Ջավախքում, իսկ ջավախքցին չի հիշում, թե վերջին անգամ, երբ է այստեղ թուրք տեսել: «Եղբայրական» Վրաստանի հետ «սերտ» հարաբերությունների արդյունքում Հայաստանից այս էլ արդեն քանի՞ տարի է գյուղմթերք, պարենամթերք ու տնտեսական ապրանքներ Ջավախք չեն արտահանվում, հայկական շուկան, բառի բուն իմաստով, դուրս է մղվել այստեղից՝ տեղը զիջելով թուրքական ու ադրբեջանական ապրանքներին: Հայաթափման ծրագիրը սկսվել է մատաղ սերնդից, որին քիչ-քիչ հեռացնում են արմատներից ու մայրենիից. դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան շաբաթը մեկ անգամ է դասավանդվում, իսկ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները միասին՝ շաբաթը հինգ դասաժամ: Շատ դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ ազգությամբ վրացի են, հայկական դպրոցներում գերիշխում է վրացերենի ու վրացականի շունչը: Յուրաքանչյուր առարկայի դասաժամի կեսն անցկացնում են վրացերեն, կեսը՝ հայերեն լեզվով: Համացանցում դպրոցահասակ հայ երեխաների շփման մեջ նկատելի է վրացերենի առավելությունը: Իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Կրթության նախարարության պատկան մարմինները մեկ տասնամյակից ավելի է՝ չեն կարողանում հաղթահարել հայերեն գրականության մուտքի արգելքը Ջավախք: Ինչո՞ւ: Թող հարցի պատասխանը ՀՀ կառավարությունն ու ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարները տան: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Ջավախքի Նինոծմինդա քաղաքի հիվանդանոցի սեփականատերը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ գործադիր տնօրենը ադրբեջանցի Էլդար Ալիևն է: Սա հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ բուժհաստատության հայազգի աշխատակիցները փորձել էին աջակցություն ցուցաբերել Արցախում մարտնչող հայ զինվորներին ու ազատամարտիկներին, ինչն, անշուշտ, առաջացրել էր հիվանդանոցի ազերի վերադասի դժգոհությունը և հայազգի բուժաշխատակիցներին աշխատանքից ազատելու նրա սպառնալիքը չէր ուշացել: Թուրքական տարրի ներկայությունը Ջավախքում այլևս նորություն չէ, օրինակները բազմաթիվ են: Ջավախքցին այլևս իր գլխի տեր չէ. ինքը չի որոշում՝ իրեն ինչ է հարկավոր, նրա խոսքը կշիռ չունի, նրա միայն ձայնն է պետք ընտրությունների ժամանակ: Մենք ուշքի ենք գալիս այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Եթե այսպես՝ հարևանցիորեն, Հայաստանի իշխանավորները շարունակեն Վրաստանի ղեկավարների հետ «սիրախաղ» անել դիվանագիտության փոխարեն, ապա ևս մի քանի տասնամյակ և Ջավախքն առանց կրակոցի կհանձնենք թուրքերին, իսկ վրացիները նրանց համար խնդիր չեն:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

22 comments

  1. I was excited to uncover this page. I need to to thank you for your time for this wonderful read!! I definitely liked every part of it and I have you book-marked to see new things on your blog.
    curry 2

  2. It is proper day to put together some goals for the near future. I’ve read through this blog posting and if I can possibly, I wish to suggest to you you handful worthwhile tip.
    adidas nmd

  3. Kaufen ohne rezept osterreich, kaufen austria und appetitzugler apotheke, au?er kaufen, generika preise. Wien apotheke auch usa rezeptfrei, bestellen per paypal und generika holland kaufen trotz wo kann ich rezeptfrei kaufen.
    adidas nmd xr1

  4. Hi there,Thank you for the great well written blog post.Where is your RSS Feed?I would love to subscribe to it so I don’t miss your next post.Great Blog by the way.Well done
    Curry Shoes

  5. Hey there just wanted to give you a brief heads up and let you know a few of the pictures aren’t loading properly. I’m not sure why but I think its a linking issue. I’ve tried it in two different internet browsers and both show the same results.
    kobe bryant shoes

  6. I was extremely pleased to discover this page. I want to to thank you for your time for this particularly fantastic read!!
    I definitely loved every little bit of it and i also have you saved to fav to see new stuff
    in your web site.

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։