ԿՎԻՐԻԿԱՇՎԻԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 103-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսման ծրագիր տարածելու մասին է խոսել: Վարչապետն այսօր՝ հունվարի 16-ին Թբիլիսիի Իսանի թաղամասում 1000 աշակերտի համար նախատեսված 103-րդ դպրոցի բացման արարողությանն է մասնակցել, խոսել նաեւ նոր նախաձեռնության մասին:

«Կառավարության 4 կետից բաղկացած ծրագրի կարեւորագույն առաջնահերթությունը կրթության բարեփոխումն է: Այս բարեփոխման շրջանակներում ընդգրկված է մի նոր ուղղություն: Մեր երեխաներն ակտիվորեն ընդգրկված են ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելուի մեջ, այս տեսանկյունից նրանք հասնում են մեզ: Կարծում եմ մեր երեխաներն այսօր մրցունակ են միջազգային մասշտաբով, նոր տեխնոլոգիաներ յուրացնելու մեջ: Այս ընթացքում էլ ավելի արդիական է դառնում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Այդ պատճառով այսօրվանից ուզում ենք բոլոր երեխաներին, բոլոր դպրոցներին առաջարկել առողջ ապրելակերպի արմատավորում ու ֆիզիկական ակտիվություն: Մենք, կրթության, ինչպես նաեւ սպորտի նախարարության, սպորտի ֆեդերացիայի հետ կկազմենք յուրաքանչյուր դպրոցի համար յուրահատուկ ֆիզիկական ակտիվության ծրագրեր, որտեղ բոլոր երեխաները կլինեն ներգրավված»,- հայտարարել է վարչապետը:

Ինչ վերաբերում է 103-րդ դպրոցին` ինչպես նշել է վարչապետը, սա ժամանակակից չափորոշիչներին եւ լիովին ադապտացված է սահմանափակ կարողությունների տեր երեխաների համար:

«Կարծում եմ, որ քաղաքակիրթ հանրության համար հարկավոր է հասնել նրան, որ բոլորը կարողանան ստանալ ժամանակակից կրթություն եւ ի սկզբանե լինել ինտեգրված հանրության մեջ»,– հայտարարել է վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլին 103-րդ դպրոցը Կրթության, Սպորտի եւ երիտասարդության գործերի նախարարների հետ միասին է մասնակցել բացմանը: Հիշեցնենք, 103-րդ դպրոցը համարվում է հայ-վրացական դպրոց:

Աղբյուր՝ aliq.ge

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։