ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԽԱՌՆԵՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ

Վրաստան-Ռուսաստան գազային նոր համաձայնագիրը խառնեց պաշտոնական Բաքվի կեղտոտ խաղաքարտերը։ Ինչպես գիտենք Վրաստանը Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի համար ստանում էր ներկրվող գազի ծավալի 10 տոկոսը, որպես տրանզիտային վճար, իսկ նոր համաձայնագրով 10 տոկոս տրանզիտը գործելու է միայն առաջին մեկ միլիարդ խորանարդի մետր գազի համար, մնացած ծավալների համար արդեն վճարվելու է ֆիկսված գումար։

Բացի դրանից Վրաստանը կարող է լրացուցիչ գազ ներկրել Ռուսաստանից նախկին գնից 30 դոլարով ավելի էժան 1000 խ/մ-ի համար։ Թե տնտեսապես կողմերից յուրաքանչյուրն ինչ օգուտներ կստանա, դժվար է հաշվարկել հիմա, բայց այս համաձայնագրով կարող ենք փաստել երկու իրողություն․ 1. Կշարունակվի դեպի Հայաստան գազի անխափան մատակարարումը: 2. Ադրբեջանի՝ Վրաստանին լիակատար էներգետիկ կախվածության ենթարկելու վաղեմի երազանքը ի չիք է դառնում:

Արտյուշ Գրիգորյանի facebook-ի էջից

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։