Կոխ ըմբշամարտի մրցում Ջավախքում

Ապրիլի 8-9 Ջավախքի Մեծ Գոնդուրա գյուղում անցկացվեց հայկական ավանդական կոխ ըմբշամարտի մրցում: Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի Մշակույթի եւ սպորտի ծառայության նախաձեռնությամբ: Մարզիչ Ալբերտ Շիրինյանը կոխ ըմբշամարտի եւ այլ սպորտաձեւերի պարապմունքներ է կազմակերպում ոչ միայն Մեծ Գոնդուրայում, այլեւ շրջակա գյուղերում: Նա նշում է, որ մեծ սպասումներ ունի իր մի քանի մարզիկներից, հատկապես, Արզուման Արզումցյանից, Ալբերտ Շիրինյանից, Վաչագան Շիրինյանից, Շահեն Շիրինյանից: Ըմբշամարտիկ Վաչագան Սիմոնյանը կոչ է անում բոլորին զբաղվել այդ սպորտաձեւով, քանի որ այն ամենից առաջ առողջություն է:

Ըստ Ջավախքի Փարվանա ՏՎ հեռուստաընկերության նյութերի, Ջավախք Մեդիա