Ախալցխայի քաղաքապետարանում մրցակցային դիմումներ են ներկայացրել

Ախալցխայի քաղաքապետարանի հանրային ծառայողների ընտրական  մրցույթի համար հայտարարությունների ներկայացումը արդեն ավարտվեց: Այժմ ընթանում է փաստաթղթերի ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել մեկ շաբաթում, ինչից հետո պարզ կդառնա հարցազրույց նշանակելու օրը:

«18 հայտարարված աշխատատեղի համար մենք ստացանք 246 դիմում: Դիմորդներից շատերը  ընտրել էին այն ոլորտը, որտեղ մասնագետները  զբաղվում են կազմակերպչական աշխատանքներով, այս պաշտոնը պատկանում է քաղաքի խորհրդին: Նշված պաշտոնի շուրջ հավաքվել էր 219 դիմում: Ներկա դրությամբ ընտրվում են դիմումները: Իմ կարծիքով հաջորդ շաբաթ կնշանակեն հարցազրույցի օրը»,-ասաց Եվա Իվելաշվիլին, ով Ախալցխայի մունիցիպալիտետում գամգեոբաի իրավաբանական ծառայության ղեկավարն է:

Հիշեցնենք, որ Ախալցխայի քաղաքապետարանը հանրային ծառայողների 18 աշխատատեղերի համար մրցույթ էր հայտարարել: