Ջավախք 2020 ռազմավարություն. «Թարմ ուղեղով»՝ Աշոտ Հակոբյանի հետ

Առաջիկա 3 տարիներին Ջավախքում կտեղադրվի շուրջ 20 դպրոցական ինժեներական «Արմաթ» լաբորատորիա. առաջինը՝ արդեն մայիսին: Ախալքալակում կկառուցվի նաև «Թումո» կենտրոնի մասնաճյուղ, իսկ Հայաստանյան ԲՈՒՀ-երից 2-ն առնվազն նախապատրաստական բաժիններ կհիմնեն տարածաշրջանում: Թեև «Ջավախքին Աջակցություն Հիմնադրամի» «Ջավախք 2020» ծրագիրը բազմաթիվ կողմեր ունի՝ ՏՏ ոլորտն առանցքային է. նպատակը երիտասարդներին «խոպանից» կտրելն ու տեղում վաստակելու հնարավորություն ստեղծելն է: