Ախալցխայի երկրորդ հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների համար կծախսվի 682 000 լարի

Ախալցխայի Ռուսթավելի փողոցի բնակչությունը 50-ական թվականի կառուցված կամուրջի շուրջ ունի  բողոքներ: Սրանք են՝ կոյուղու տհաճ հոտը, կենցաղային թափոնները, հակասանիտարական ծանր վիճակը, վնասված  ենթակառուցվածքը և այլն: Այս փողոցի բնակիչները արդեն տարիներ շարունակ պահանջում են որ այս խնդիրը ի վերջո լուծեն: Իրավիճակը զգալիորեն վատանում է ամռանը:  Բարձր ջերմաստիճանի ժամանակ,  կոյուղու հոտի պատճառով անհնարին է  դառնում քայլել այդ փողոցով: Այս ամենից բացի, կամրջի տակ ամենայն հավանականությամբ, աղտոտված ջուրը հոսում է անմիջապես պատին և  տեղացիները կարծում են, որ այդ տարածքը կարող է, ի վերջո, փլուզվել:

« Վտանգավոր է դառնում այստեղով անցնելը: Փողոցային լուսավորում էլ չկա, որը ավելի է բարդացնում իրավիճակը երբ աշխատանքից վերադառնում ես տուն: Տեսեք, տարածքը ամբողջովին աղբի մեջ է»,-ասում է Նոդար Լոբժանիձե, բնակիչ:

Դեպի դպրոց տանող վնասված աստիճաններով օգտվում են ոչ միայն բնակիչները այլ  երկրորդ դպրոցի աշակերտները: Էլ ավելի անհնարին է դառնում իջնել և բարձրանալ այդ աստիճաններով  ձմռանը:  Դպրոցի մոտակա տարածքի վերականգնողական նախագծային աշխատանքների համար, արդեն հայտնի է հաղթողը: Ձեռնարկատեր Բեժան Վառդիձեն արդեն ներկայացրել է իր նախագիծը քաղաքապետարանին, որը կազմում է 7 450 լարի:

Ծրագրում նշված է , որ  այդ տարածքում կլինի կոլեկտոր, կամրապնդվի պահպանող պատը և  կվերականգնվեն աստիճանները: Ախալցխայի քաղաքապետի առաջին տեղակալը պարզաբանում է,  որ այս աշխատանքների   ֆինանսավորումը իրականացվելու է համատեղ  տարածաշրջանային զարգացման հիմնադրամի հետ միասին: Վերականգնողական աշխատանքները կսկսվեն այս տարի: