Սիրո գեցեցկության և մայրությանը նվիրված միջոցառում Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում

Այսօր Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում կրտսեր խմբի սաների հետ անցկացվեց սիրո, գեցեցկության և մայրությանը նվիրված միջոցառում «Մայրս պատկերն է Մայր Հայրենիքի»  խորագրով:

Փոքրիկները իրենց թոթով լեզվով գովաբանեցին մայրերին : Համեմատեցին նրանց հայրենիքի հետ : Նրանք ասում էին , որ իրենց մայրերը արևի պես վառ են ընտանիքում :

Փոքրիկները երգեցին և պարեցին , մայրերին նվիրեցին իրենց երգն ու պարը : Միջոցառման վերջում փոքրիկները մայրերին նվիրեցին իրենց ձեռքով նկարած գարնան ավետաբերը ` մանուշակը :

Միջոցառումը կազմակերպվել էր կենտրոնի պարուսույց Տ.Համբարձումյանի, երգի ուսուցիչ Հ. Մանասյանի , և հայոց լեզվի ուսուցիչ Մ. Պետրոսյանի կողմից:

Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Ն.  Հակոբյանը ներկա գտնվող և բոլոր կանանց շնորհավորեց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկացավ լինել մայր հայրենիքին նվիրված մայրեր: