Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ավետման տոնին տեղի ունեցավ Սրբալույս Պատարագ

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետման Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ավետման տոնին տեղի ունեցավ Սրբալույս Պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավատացյալ ժողովրդին շնորհավորեց Ավետման տոնի առթիվ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: