Նոր մանրամասներ Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեյի Բաքու այցի վերաբերյալ

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն Բաքվում մասնակցում է միջազգային ցուցահանդեսին: Քաղաքապետի հետ մեկտեղ Ադրբեջանում էին գտնվում նաև քաղաքապետարանի մշակութային բաժնի աշխատակիցները:

Ադրբեջանի միջազգային զբոսաշրջության ցուցահանդես AITF-2017 բացեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվում անցկացված 16-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունները տարբեր երկրներից և այդ թվում էր նաև Վրաստանը: Ադրբեջանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդես AITF-2017-ը Բաքվում բացվեց   ապրիլի 6-ին, որը փակվելու է ապրիլի 9-ին: Վրացական պատվիրակությունը Ախալցխա  կվերադառնա ապրիլի 10-ին:

Հիշեցնենք, որ Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն տվյալ ցուցահանդեսին հասցրել է նկարվել Իլհամ Ալիեւի հետ, որի հետ ինչպես նկարներից է երեւում նրանք փոխանակվել են ինչ-որ նվերներով: Տվյալ փաստը արդեն իսկ Ախալցխայի հայերի շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանզի մինչեւ քաղաքապետ դառնալը Վլադիմիր Զեդգինիձեն ակտիվ նախընտրական քարոզչություն էր վարում հայերի շրջանում: