Ախալքալաքում բնակվող Ռաիսյան եղբայրները ոստիկաններին մեղադրում են ուժի չարաշահումի մեջ

Ախալքալաքի  «Ազատ Վրաստան» կազմակերպության ղեկավարի որդիները Ախալցխայի ոստիկանության աշխատակիցներին մեղադրում են   առանց բացատրության ուժ  կիրառելու մեջ: Կառլոս Ռաիսյանը պատմում է,  որ նրան նախնական կալանքի մեկուսարանում տանջել են էլեկտրաշոկով: Ռաիսյան եղբայրներին ձերբակալել էին այս տարվա ապրիլի 1-ին մեղադրելով մարիխուանա օգտագործման մեջ: Դրանից հետո երբ դատարանը հաստատեց, որ նրանք չեն օգտագործում թմրանյութ, դատարանը Աշոտ Ռաիսյանին արդարացրեց իսկ Կառլոս Ռաիսյանին ոստիկաններին դիմադրություն ցույց տալու պատճառով տուգանեց 250 լարիով:  Թե ինչն էր պատճառը, իրենց ձերբակալության, ձերբակալվածները մինչև հիմա պաշտոնական բացատրություն  չեն ստացել:

Ներքին գործերի նախարարության վեբ-կայքում գրված է՝ որ ոստիկանները օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստուգելու պատճառով կանգնեցրել են Ռաիսյան եղբայրներին,  Ախալցխայում և Բորջոմիում: Նրանից հետո երբ եղբայրները դիմադրել են ֆիզիկապես և վիրավորել բառացիորեն, ոստիկանները նրանց ձերբակալել են:  Դատարանում մեղադրյալները նաև պնդել են, որ ոստիկանների հանդեպ նրանք ոչ մի բողոք չունեն:   Ներքին գործերի նախարարությունը չի հաստատում այն  տարածված տեղեկությունը իբր եղբայրներին տանջել են  էլեկտրաշոկով:

Ներքին գործերի նախարարությունը   հերքում է բոլոր մեղադրանքները իրենց հասցեին: