Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդես և վարպետաց դաս

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա Վիկտոր Հովհաննիսյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցադրությունը:

Բացումը՝ մայիսի 8-ին, ժամը՝ 3-ին:
Մուտքն ազատ է:

Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ մայիսի 15-ին՝ ժամը 3-ին, Վիկտոր Հովհաննիսյանի կողմից կկազմակերպվի վարպետաց դասերիտասարդ արվեստագետների և ուսանողների համար
հետևյալ թեմաներով՝

— Նկարի ստեղծում,
— Նկարի կառուցվածք,
— Գունային վիճակ,
— Ասելիքի հիմնավորում,
-Նկարի դիտարժանություն:

Վարպետաց դասին մասնակցելու համար անհրաժեշտ է
գրանցվել հետևյալ հղմամբ՝ goo.gl/Di2dT3:

Հարցերի դեպքում՝ +374 10 52 20 26
+374 10 52 20 28