Թուրքիան հերթական անգամ քիթը մտցրել է Վրաստանի ներքին գործերի մեջ

Թուրքիան հերթական անգամ քիթը մտցրել է Վրաստանի ներքին գործերի մեջ։ Վրաստանի պառլամենտը որոշել էր օգոստոսի 12-ը հայտարարել «Մեծ հաղթանակի օր»՝ ի պատիվ Դիդգորիի ճակատամարտում փառահեղ հաղթանակի։ (Դիդգորիի ճակատամարտը տեղի է ունեցել 12-րդ դարի սկզբին, որտեղ վրացական 55 հազարանոց բանակը Դավիթ Շինարարի հրամանատարությամբ ջախջախել է Վրաստան ներխուժած թուրք սելջուկների 300 հազարանոց բանակին):

Հիմա թուրքական դեսպանատունը խնդրել է այս օրինագիծը չընդունել կամ այլ կերպ ընդունել, և ձեռքի հետ էլ շանտաժ արել, թե դա կազդի երկու երկրների հարաբերությունների վրա։ Վրաստանի խորհրդանն էլ օրինագծի քննարկումը հետաձգել է։

Վրաց կաթողիկոս Իլյա երկրորդը դեռևս 2-3 տարի առաջ մի առիթով հայտարարել էր․«Մեր բանակը պետք է ուժեղ լինի, որ թշնամին չցանկանա հարձակվել մեզ վրա: Մենք եղել ենք Դիդգորիում և պետք է ասել, որ Դիդգորիի ճակատամարտը դեռ չի ավարտվել: Քանի դեռ գոյություն ունի այս աշխարհը, գոյություն կունենա Դիդգորին»։ Լավ կլիներ Վրաստանի պառլամենտի պատգամավորները կարդային այս հայտարարությունն ու խորհեին։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից