Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Ախալցխայում եւս սահմանադրական փոփոխությունները քննարկման փուլում են:  Այսօր այդ առիթով բնակչությունը հավաքվել էր Մեսխեթի պետական թատրոնի դահլիճում, որտեղ էր գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հանդիպմանը մասնակցում էին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն  եւ շրջանի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաներ: Մասնակիցների շարքում էին կուսակցությունների անդամներ եւ հասարակ քաղաքացիներ:

Հանդիպման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարծիքը:

Հարկ է նշել, որ չնայած դրան հանդիպմանը հրավիրված չէին Ախալցխայի հայկական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք մշտապես բարձրաձայնում են շրջանի հայությանը հուզող հարցեր:

Ախալցխա-Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեյի խոսքերով, քննարկմանը բնակչությունը հրավիրված էր ամբողջ Սամցխե-Ջավախքի շրջանից: Գիորգի Կոպաձեի ասածով, ինչքան մարդ կարողացավ ընդունել դահլիճը, այդքան մարդ էլ մասնակցեց տվյալ հանդիպմանը: Հանդիպմանը չիր մասնակցում Վրաստանի նախագահը, որը օրեր առաջ նմանատիպ հանդիպում էր կազմակերպել Ախալցխայում եւ որին ներկա էին նաեւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք  հնարավորություն էին ունեցել նախագահի առջեւ բարձրաձայնել մի շարք հարցեր:

Թատրոնի շենքում սահմանադրական նախագծի քննարկումը զերծ չմնաց աղմուկից: «Միացյալ Ժողովրդավարական շարժում» կուսակցության անդամներին թույլ չտվեցին, որ նրանք կարողանան հարցեր տալ խորհրդարանի նախագահին: Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Մամուկա Աչբաին տվյալ հանդիպման ժամանակ անվանեց սադրիչ: Մամուկա Աչբային խոսափողին չթողեցին մոտենալու երբ հայտնի դարձավ, որ հանրային պաշտոնյաները հանդիպմանը ներկա են գտնվում աշխատանքային ժամերի ընթացքում:

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ Իրակլի Կոբախիձեն խոսեց Վրաստանի նախագահի կարգավիճակի, իրավունքների և պարտականությունների մասին: Նրա խոսքերով նախագահը  երկրի գլխավոր հրամանատարն է և այդպես կլինի նաեւ նոր սահմանադրության օրոք:

Ախալցխայից հետո նմանատիպ հանդիպում է կայանալու նաեւ Գորի քաղաքում: