Ջավախքի երիտասարդությունը իր հարգանքի տուրքը մատուցեց Եռաբլուրում

Մայիսի 9-ի Եռատոնը բացառիկ դեր ունի ժամանակակից Հայ աշխարհհայեցողության ձեւավորման մեջ, եւ ամեն մի հայ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում հատուկ վերաբերմունք ունի այդ օրվա նկատմամբ:

Այսօր Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ Ջավախքում: Իսկ Երեւանում «Ջավախք» ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց երթ դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտի և 25 տարի առաջ Շուշիի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակին:

Եռաբլուրի սրբազան հողում ի թիվս Հայության բազմաթիվ հերոսացած զավակների ննջում են նաեւ հայրենի Ջավախքի որդիները: Նրանց թվում են նաեւ անցյալ տարի քառօրյա պատերազմում նահատակված Արմենակ Ուրֆանյանը, Խաչատուր Հարությունյանը, Հայկ Թորոյանը, Տիգրան Բերեկչյանը: Երթի մասնակիցները ծաղիկները դրեցին նրանց եւ այլ ընկած հերոսների գերեզմաններին:

Մայիսը խորհրդանշական ամսաթվերով հարուստ ամիս է թէ Հայաստանի եւ թէ Վրաստանի համար: Վստահ ենք, որ մեր ժողովուրդները կկարողանան ընդհանուր դասեր քաղել մեր ընդհանուր պատմությունից, եւ տեսնել ապագան մեր անհանգիստ տարածաշրջանում:

Մնացած լուսանկարները ասյտեղ:

Արցախյան պատերազմին ջավախահայության մասնակցության մասին:

Ջավախքում մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումների մասին տեղեկությունները շարունակում են ստացվել:

Ջավախք Մեդիա, Երեւան-Ախալքալաք