Եկեք կրկին անգամ լինենք մեր մասնակցի կողքին

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանն այս տարի արդեն տասնմեկերորդ անգամ մասնակցում է եվրոպական ամենահեղինակավոր «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Տասնմեկերորդ անգամ եվրոպական ամենաբարձր հարթակից պատվով հնչելու է Հայաստանի անունը:

Մեր` այս տարվա պատվիրակ Արծվիկն արդեն եզրափակիչում է: Մայիսի 9-ին` առաջին կիսաեզրափակիչում, նա իսկապես հիանալի ելույթ ունեցավ` գերելով հանդիսականների և հեռուստադիտողների սրտերը: Երախատագիտության մեծ զգացումով ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև առանց Սփյուռքի մեր հայրենակիցների անգնահատելի օգնության, անհնարին կլիներ կիսաեզրափակիչում այս հաղթանակը գրանցել:
Պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլին մասնակցության իրավունք ստացան 10-ը երկրների շարքում է նաև Հայաստանը: Մայիսի 13-ին` եզրափակիչում, մենք հանդես կգանք 5-րդ համարի ներքո:

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր աջակցությունը: Եկեք կրկին անգամ լինենք մեր մասնակցի կողքին, աջակցենք նրան և քվեարկենք նրա օգտին` ևս մեկ անգամ ապացուցելով բոլորին, որ երբ հայերը համախմբվում են` միշտ հաղթում են:

Այս տարի ավելի բարձր հորիզոնականներ գրավելու, ինչու չէ նաեւ հաղթանակի մեր շանսերը շատ մեծ են, և Ձեր աջակցությամբ վստահ ենք, որ հաղթանակի մեր հնարավորություններն կհարյուրապատկվեն և կդառնան ավելի հաստատուն:
Հարգանքով`

 Հայաստանի հանրային հեռուստաընկերության եվրատեսիլյան ստեղծագործական խումբ