Ասպինձայի քաղաքապետարանը կունենա 8 նոր աշխատակից

Ասպինձայի տեղական պաշտոնյաների  ընտրական մրցույթը ավարտվեց:  Հարցազրույցին հրավիրված 18 մրցակցից  հանձնաժողովին ներկայացան 8-ը: Շրջանի ղեկավարության խորհրդի վարչության պետի՝ Աննա Տիվաձեի տեղեկատվությամբ 8 մասնակիցն էլ դրական գնահատական ստացան: Նոր աշխատակիցները պաշտոնապես իրենց աշխատանքին կանցնեն մյուս շաբաթից:

Երկու աշխատատեղ դեռ  թափուր է: Դրանք են  շրջանի ղեկավարի ներկայացուցչի պաշտոնը Օթայում, Վարգավայում և Թոկայում:

Ասպինձայի շրջանի ղեկավարությունը մրցույթը հայտարարեց ապրիլի 18-ին: