Հասարակական կազմակերպությունների արժեքային հռչակագրի ստրոգրությունը Ախալցխայում

Ախալցխայում օրերս տեղի ունեցավ հասարակության կազմակերպությունների հիմնական սկզբունքների հռչակագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթում իրենց համաձայնության ստորագրությունները թողեցին Ախալցխայի 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հռչակագրում իրենց ստորագրությունները դրել են մոտ 200 կազմակերպություններ: Այս ծրագրի մշակմանը Ախալցխայից մասնակցել է նաև «Դեմոկրատ Մեսխերի միասնություն» կազմակերպությունը:

«Հռչակագրում ոչ միայն գրված են այն սկզբունքները , որոնց հետ համաձայն են ոչ կառավարական կազմակերպությունները այլ նաև տվյալ սկզբունքներն նրանք պատրաստ են օգտագործել իրենց աշխատանքի մեջ»,-ասում է «Դեմոկրատ Մեսխերի միասնություն» կազմակերպության տնօրեն Գիորգի Անդղուլաձեն:

«Շատ հետաքրքիր հանդիպում էր: Մենք ստորագրեցինք և համաձայն ենք այս սկզբունքների հետ»,-ասաց լրագրողներին Սամցխե-Ջավախքի Մեդեա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:

Հռչակագրի նպատակն է ցուցադրել այն գլխավոր սկզբունքները, որոնց վրա պիտի հիմնված լինեն  հասարակական կազմակերպությունները: Հիմնական բոլոր սկզբունքները վերաբերվում էին ժողովրդավարությանը եւ ազատությանը:

Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեց  նոր ծրագիր՝ «Քաղաքացիական զարգացման նախաձեռնություն»-ը,  որի նպատակն է հասարակության զարգացումը Վրաստանում: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի մոտ 70 գրանտերի տեսակ, որոնց շուրջ աշխատելու են մոտ 5000 հասարակական կազմակերպություն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից: