Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները

Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր  ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ:

Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` hողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի և տանիքի ամրացում: