Հայաստանը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման մասին բանակցություններ է սկսում

Հայաստանն ակնկալում է սկսել Եվրամիության հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը: Այս մասին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վիզայի ազատականացման շուրջ բանակցային գործընթացի մեկնարկից հետո ԵՄ-ն Հայաստանի առաջ որոշակի պարտավորություններ կդնի, որոնք իրականացնելու դեպքում էլ կստորագրվի փաստաթուղթ, ինչպիսին արդեն ունի Վրաստանը:

Էդվարդ Նալբանդյանը խոսել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության նոր փաստաթղթի մասին՝ շրջանակային համաձայնագրի, որն արդեն նախաստորագրվել է: ԱԳ նախարարի պաշտանակատարը հույս է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել նոյեմբերին կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Ավելի վաղ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնել էր, որ համաձայնագրի տեքստն արդեն սրբագրվում է, խմբագրվում, թարգմանվում՝ ԵՄ անդամ-պետությունների պաշտոնական լեզուներով:

armenian-community.ge