Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու կամարների ներքո էր համախմբել մանուկներին

Այսօր, Հունիսի 1-ին համայն մարդկությունը տոնում է երեխաների պաշտպանության միջազգային տոնը։

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու կամարների ներքո էր համախմբել Ախալցխայի մանուկներին։ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը մանուկների և ներկա գտնվող հավատացյալների հետ աղոթք բարձրացրին առ Աստված ի պաշտպանություն աշխարհիս բոլոր մանուկների։ Կատարվեց մանուկների օրհնության կարգ։

Հոգևոր Տեսչությունը ի սրտե շնոհավորում է բոլոր մանուկներին իրենց տոնի առթիվ։ Աստծո ամենազոր Աջը և պահապան խաչը հովանի և առաջնորդ լինեն բոլոր երեխաներին։