Փերսա գյուղում մանկապարտեզ է բացվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Փերսա գյուղում բացվել է մանկապարտեզ, որը  համապատասխանում է ժամանակակից չափանիշներն: Նախադպրոցական հաստատությունը բացեցին Սամցխե-Ջավախքի մարզպետ Ակակի Մաճուտաձեն և մունիցիպալիտետի գամգեբելին:

Մանկապարտեզը նախատեսված է 60 մանուկների համար: Մանկապարտեզում աշխատում են 13 տեղի բնակիչ:

Շենքի լիովի վերանորոգման համար ծախսվել է 165 500 լարի: Այն ծառայում է երեք գյուղի՝Փերսաին, Գիորգիծմինդային և Մուգարեթիին:

2014 թվից մինչ օրս Ախալցխայի քաղաքապետարանում  բացվել է 7 նոր մանկապարտեզ: Դրանք են՝ «Երկրորդ Շախտա», Ծնիսի, Մինաձեյի, Ուրավելիի, Սազեզել,Ծղալթբիլայի և Փերսայի մանկապարտեզները:

Ախալցխայի քաղաքապետարանում գործում է 14 մանկապարտեզ, որտեղ հաճախում են 684 մանուկ: