Պամաճ գյուղում թալանել են «От Мартина» սեփականատիրոջ հայրական տունը

Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջի տունը թալանել են: Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «От Мартина» սեփականատիրոջ հայր՝ Մարտին Պապոյանը ասում է որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանն գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը,   միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են  դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին:

Նրա ասածով դռները և պատուհանները վնասված չեն:  Մարտին Պապոյանն ասում է որ նամն բան երբեք չի պատահել և նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երևանում է ապրում և ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:

Ֆիրմա «От Мартина»-ի սեփականատերը իր բարեգործությունների շնորհիվ մեծ հեղինակություն է վայելում Ախալցխա քաղաքի ու շրջանի հայության հատվածում եւ այդ իսկ պատճառով դժվար է պատկերացնել թե ով կարող էր իրականացնել տվյալ ստոր արարքը:

Հարկ է նշել, որ ըստ մարդկանց խոսակցությունների վերջին ժամանակներս հարեւան գյուղերում եւս գրանցվել են գողության դեպքեր, ինչը շատ է մտահոգում տեղի բնակիչներին: