Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը վերսկսեց ուխտագնացությունները

Հունիսի 11-ին օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկաի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Հոգշ․ Տ․ Բաբկեն վրդ․ Սալբիանի և Ախալցխայի և Բորժոմիի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի, Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի առաջ

նորդությամբ շուրջ 40 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի Սբ․ Աստվածածին Եկեղե

ցի ուր մատուցվեց Սրբալույս Պատարագ ձեռամբ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի։

Սբ Պատարագի ավարտին Տվյալ տարածաշրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Հուսիկ քհն․ Հարությունյանը ուխտավորներին ներկայացրեց Եկեղեցու պատմությունը։

 

Շահումյան գյուղից ուղևորվեցին դեպի Կարմիր Գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռ։

Ուխտավորների հաջորդ կանգառն եղավ Թբիլիսիի Առաջնորդանիստ Սբ․ Գևորգ Եկեղեցի։
Եկեղեցու Վանահայր Արժ․ Տ․ Սամ
վել քհն․ Թորոսյանը ջերմորեն ընդունեց ուխտավոր հավատացյալներին, ներկայացրեց Եկեղեցու պատմությունը, որից հետո բոլորով միասին ճաշեցին։

Այստեղից ուղևորվեցին դեպի Հավլաբար Սբ․ Էջմիածին եկեղեցի։
Հավատացյալներին դիմավորեցին Եկեղեցու Վանահայր Արժ․ Տ․ Վիրաբ քհն․ Ղազարյանը և հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը։ Այստեղ նունպ

ես ծանոթացան Եկեղեցու պատմության միասնաբար աղոթեցին և եզրափակվեց մեկօրյա Աստվածօրհնյալ ուխտագնացությունները։

Ուխտավոր հավատացյալները հոգեպես հագեցած վերադարձան Ախալցխայի։


Աստծո նախախնամությամբ ուխտագնացությունները շարունակական են լինելու Ախալցխայի հոգևոր տեսչությունում։