Հուլիսի 2-ի Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը

Հուլիսի 2-ին Ախալցխա է այցելելու Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Զարեհ Սինանյանի հետ Ախալցխա են այցելելու մի շարք պատվավոր հյուրեր ԱՄՆ-ից, Հայաստանից ու այլ երկրներից: Այցելության ընթացքում նախատեսվում է այցելություն հայկական եկեղեցիներ, ինչպես նաեւ ծաղկեպսակի  տեղադրում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծաղկեպսակներ են դրվելու նաեւ Կարապետ Բագրատունի Սրբազանի շիրիմին, 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հուշարձանին եւ ապրիլի 9-ի զոհերի հիշատակին:

Հուլիսի 3-ին նախատեսվում է պատվիրակության հանդիպումը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեյի եւ Վրաստանի մի շարք պատգամավորների ու տեղական իշխանությունների հետ:

Նույն օրը Ախալցխայում տեղի կունենա հանդիպում քաղաքի հայ հասարակության ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 4-ին պատվիրակությունը կայցելի Ախալքալաք: