Գլենդելից գյուղ Կարծախ. Զարեհ Սինանյանի այցը Ջավախք

Հուլիսի 4-ին ճանաչողական այցով Ջավախք էր մեկնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Վերջինս Ջավախք այցելության ընթացքում այցելեց նաև Կարծախ գյուղ և Ջիվանու տուն-թանգարան, որտեղ գյուղի երեխաները նրան դիմավորեցին «աղ ու հացով»: Ներկաների թվում էին նաև պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ:

«Մեծ պատիվ է գտնվել Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում և այցելել նրա տուն-թանգարան: Ջիվանու ոգին ողջ է մեր ազգային մշակույթի մեջ և ոգեշնչում է բոլորիս: Շնորհակալություն բոլոր ազգանվեր հայերին, որոնք Ջիվանու հիշատակը թարմ են պահում», — այս խոսքերով ամփոփեց իր այցը Ջիվանու տուն-թանգարան Զարեհ Սինանյանը: