Ախալցխայում մեկնարկեց «Ձեռնարկատիրության Տարածաշրջանային դպրոց» ծրագիրը

Քաղաք Ախալցխայում իրականացվում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ձեռնարկատիրության Տարածաշրջանային դպրոց»: Տվյալ ծրագրի համար Ախալցխայում անցկացվեց ընտրական փուլ: Ընտրական փուլից հետո ընտրված մասնակիցները ձեւավորեցին թիմեր եւ սկսեցին  աշխատել նոր գաղափարների շուրջ:

Հետագա փուլերում մասնակիցները հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում կստանան տարբեր գիտելիքներ:  Ծրագիրը տեւելու է չորս ամիս, որից հետո 10 թիմերի եզրափակիչ փուլի լավագույն մասնակիցները, Թբիլիսիում ներկա կլինեն «Դեմո օր» -ին:

Նախագծի նպատակն է երիտասարդների մոտ, ովքեր ապրում են շրջաններում, զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները, որպեսզի կարողանան օգտագործել իրենց սեփական կարողությունները եւ գաղափարները:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կրթական ծրագիրը իրականացնում է երիտասարդական ինովացիոն կենտրոնը:  Նախագծի գործընկերն է USAID-ը: