Նինոծմինդայում տեղի կունենա «Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանում» խորագիրը կրող համերգ

Հուլիսի 30-ին ժամը 15:00-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանում» խորագիրը կրող համերգ: Համերգի կազմակերպիչն է Թբիլիսիի «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը:

Ծրագիրը իրականացվելու է Վրաստանի մշակույթի նախարարության գրանտային ծրագրի սահմաններում: Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար: