Ախալցխայի, Ախալքալաքի եւ Բորժոմիի շրջաններում տեղի են ունենալու էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ

Ծրագրված տեխնիկական աշխատանքներից ելնելով «Էներգո-Պրո Ջորջիայ»-ի բաժանորդների  մի մասին անջատվելու է էլեկտրաէներգիան:

Օգոստոսի 18-ին, ժամը  12:00-ից մինչեւ 13:30 էլեկտրաէներգիա չի տրվելու Բորժոմիի շրջանի Դվիր գյուղի 329 բաժանորդի:

Ժամը 14:00-ից մինչեւ  15:00  էլեկտրաէներգիա չի տրվելու Ախալցխայի շրջանի գյուղերի 1 356 բաժանորդի՝ Սխվիլիսիի, Փոքր Պամաճի, Մեծ Պամաճի, Իվլիտայի եւ մոտակա գյուղերի բնակիչներին:

Ժամը 15:15-ից մինչեւ  18:30  էլեկտրաէներգիա չի տրվելու Ախալքալաքիի շրջանի գյուղերի 1 004 բաժանորդի՝ Մաջադիա, Օրջա, Կոչիո եւ շրջակա տարածքների բնակիչներին:

Ինչպես նշեցին կազմակերպությունում՝ վերանորոգման աշխատանքները ավարտվելուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կընթանա սովորական  ռեժիմով: