Բորժոմիի անտառներում հրդեհ է

Բորժոմիի անտառներում կրկին հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարելու համար աշխատում է մոտ 200 միավոր տեխնիկա, որը տեղափոխվել է Բորժոմի ամբողջ Վրաստանի տարածքից: Աշխատանքները չեն դադարեցվել ամբողջ գիշերվա ընթացքում:

Այս պահի դրությամբ դժվար է ասել թե ինչքան մեծ տարածք է բռնկված կրակով: Նախնական տվյալներով արդեն այրվել է 5 հեկտար տարածություն: