Ախալցխայում անցկացվեց ավանդական դարձած «Լուսավորչի Մանուկներ» ճամբարը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի նախաձեռնությամբ ու տեսչության բարերար՝ Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ, արդեն երրորդ տարին է կազմակերպվում է հնգօրյա ճամբար:

Այս տարի «Լուսավորչի Մանուկներ» ճամբարի մեկնարկը տրվեց օգոստոսի 15-ին, որը տեւեց հինգ օր: Հոգեւոր տեսչության կողմից կազմակերպված ամառային ճամբարում ներգրավվեցին քաղաք Ախալցխայի և հարակից շրջանների 13-17 տարեկան շուրջ 70 երեխաներ: