Ջիվանու օր.«Street Art» ավազանկարչություն և նկարների բարեգործական վաճառք

Այս տարվա Ջիվանու օրը բացառիկ է լինելու ոչ միայն տուն-թանգարանի հուշային հատվածի բացմամբ, համերգային ծրագրով, այլ նաև «street art» ցուցադրական ավազանկարչությամբ:

Գյումրիի Արվեստանոցի երիտասարդ նկարիչները ընդամենը մի քանի րոպեում դատարկ փայտերը կվերածեն արվեստի գործերի և ԱՎԱԶՈՎ կստանան Ջիվանու պատկերները, իսկ Դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել դրանք անմիջապես բեմից կամ նույնիսկ մինչ համերգային ծրագրի մեկնարկը:

Քանակը՝ խիստ սահմանափակ, ընդամենը 2 հատ, արժեքը՝ $150:

Հասույթն ամբողջովին կուղղվի Ջիվանու տուն-թանգարանին:

Նկարների վաճառքով հետաքրքրված անձիք այս պահից սկսած արդեն կարող են դիմել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ կամ Ջիվանու տուն-թանգարան:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ