Հայաստանը մասնակցելու է «Agile Spirit 2017» զորավարժություններին, որը տեղի կունենան Ախալցխայի շրջանի Օրփոլայի պոլիգոնում

Ախալցխայի շրջանում գտնվող Օրփոլա ռազմական պոլիգոնում սեպտեմբերի 3-ին մեկնարկելու են  «Agile Spirit 2017» ռազմական զորավարժություններ, որոնք կազմակերպվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի կողմից: Ինչպես հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը զորավարժություններին մասնակցելու են ԱՄՆ-ի, Վրաստանի, Հայաստանի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականները:

Ռազմական զորավարժությունները ներառելու են դաշտային եւ շտաբային փուլերը, որոնց հիմնական նպատակն է բարելավել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ներգրավվածությունը, ինչպես նաեւ ամրապնդել ԱՄՆ-ի եւ այլ գործընկեր երկրների հետ փոխգործակցությունը ռազմական ոլորտում:

Զորավարժությունները կանցկացվեն նաեւ Զրահապատ կենտրոնում եւ կավարտվի սեպտեմբերի 11-ին: 2011 թ-ից ամեն տարի Վրաստանում անցկացվում են «Agile Spirit» զորավարժությունները:

Սկզբում զորավարժություններին մասնակցում էին միայն երկու երկրներ `Վրաստանը եւ ԱՄՆ: 2015 թվականից ի վեր կազմակերպիչ երկրներին միացել են նաեւ այլ գործընկեր երկրներ: «Agile Spirit» ռազմական զորավարժությունները հետեւելու են «Արժանապատիվ Գործընկեր 2017» լայնամասշտաբ զորավարժություններին, որը տեղի ունեցան երեք շաբաթ առաջ Վրաստանում եւ որին եւս մասնակցում էր Հայաստանը: