Սաթխա և Սպասովկա գյուղերի միջնամասում գտնվող արոտավայրում բռնկվել է հրդեհ

Այս տարի չորային եղանակի պատճառով Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում վերջին ամիսների ընթացքում գրանցվել են բազմաթիվ հրդեհներ: Ինչպես տեղեկացնում է Parvana tv-ի  պաշտոնական էջը այս պահի դրությամբ Նինոծմինդաի շրջանի Սաթխա և Սպասովկա գյուղերի միջնամասում գտնվող արոտավայրում բռնկվել է հրդեհ:

Վերոնշյալ տարածքում հրդեհը մարելու համար աշխատում է Նինոծմինդայի հրշեջ- փրկարար ծառայության աշխատակազմը, սակայն նրանց դեռ ոչ մի կերպ չի հաջողվում մեկուսացնել կրակը: