Մեկնարկել է անդրսահմանային համագործակցությունը Ջավախքի եւ Արփի լճի պաշտպանված տարածքների միջեւ

Նախօրեին տեղի  ունեցավ Ջավախքի եւ Սևանա լճի ափամերձ տարածքների անդրսահմանային համագործակցության շնորհանդեսը: ՀՀ բնապահպանության նախարարը այցելեց Ջավախքի ազգային զբոսայգու այցելուների կենտրոն: Երկու  պաշտպանված տարածքներում էլ կենսաբազմազանության անդրսահմանային մոնիտորինգ է անցկացվելու:  Բացի այդ, պաշտպանված տարածքներում ապահովվելու են անդրսահմանային զբոսաշրջության աճ:

Նաեւ մշակվելու են միասնական տարածաշրջանային չափանիշներ, ինչպես նաեւ զբոսաշրջային երթուղիներ և զբոսաշրջիկների համար նախատեսված արտադրանք: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, միջազգային փորձագետներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Վրաստանի բնապահպանության նախարարի տեղակալ՝ Էկատիրինե Գրիգալավան ծրագրի շրջանակներում զրուցեց այս նախագծի նշանակության մասին

«Սա անդրսահմանային առաջին համագրոծակցությունն է Ջավախքի եւ Արփի լճի պաշտպանված տարածքների միջև: Օգտագործելով կայուն զարգացման ռազմավարությունը, մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր համագործակցությունը սահմանների շուրջ բնապահպանության ոլորտում»,-նշեց  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ծրագիրը անցկացվում է Բնապահպանության Համաշխարհային հիմնադրամի Անդրկովկասի ներկայացուցիչների կողմից, Գերմանական տնտեսագիտության համագործակցության,  զարգացման նախարարության և Գերմանիայի Վերակառուցման վարկային բանկի աջակցության շնորհիվ: