Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում են Անկախության օրը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում են անկախության հռչակման 26 -րդ տարեդարձը: Ըստ ավանդության այդ օրը այցելում են Եռաբլուրի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դնում ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների շիրիմներին:

Նշանավոր օրվա առթիվ ամբողջ երկրում ինչպես միշտ կայանալու են հանդիսավոր միջոցառումներ եւ տոնական համերգներ:

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: