Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար գրանցվել է 5 թեկնածու

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սպառվեց  սեպտեմբերի 21-ին ժամը 18: 00-ին:

Ախալցխայի շրջանային ընտրական հանձնաժողով, որպես քաղաքապետի թեկնածուներ ընտրություններին մասնակցելու  իրենց ցանկությունը հայտնեցին 5 կուսակցության ներկայացուցիչներ:

Սրանք են՝  «Միասնական ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Վրացական Երազանք», «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» և « Գիորգի Վաշաձե-Միասնական Նոր Վրաստան» կուսակցությունները:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համամասնական ցուցակով կմասնակցեն 8 կուսակցություն:

Ախալցխայի  քաղաքապետարանի խորհրդի անդամ դառնալու համար , իրենց  մաժորիտար պատգամավորների թեկնածուներին ներկայացրեցին «Եվրոպական Վրաստան», «Միասնական ազգային շարժում», «Վրացական Երազանք», «Վրաստանի Հայրենասեր Դաշինք» կուսակցությունները: