Բորժոմիի անտառներում հրդեհը լոկալիզացված է

Բորժոմիի  անտառներում հրդեհը լոկալիզացված է: Այս մասին լրագրողներին հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Մերաբ Մալանիան:

«Ներկա դրությամբ ամբողջովին լոկալիզացրել ենք հրդեհը, մնացել են աննշան կրակի  օջախներ: Մենք շարունակում ենք աշխատել նույն ռեժիմով և վաղվանից լուծելու ենք մնացած կրակի օջախի  հարցը: Հիմնական կազմը կբարձրանա և կզբաղվի կրակի օջախի  հարցով, իսկ ինչ վերաբերում է ավիացիային, վաղը մենք կգնահատենք իրավիճակը: Եթե ուղղաթիռների  կարիքը էլ չունենանք, կվերադարձնենք հետ» -ասաց պարոն Մերաբ Մալանիան:

Այս պահին ավիացիան դադարեց աշխատել Ծաղվերիում: Բորժոմիում մինչև հիմա մնում են մեկ  վրացական, մեկ ադրբեջանական և  երկու թուրքական ուղղաթիռներ: Տեղում են արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը և մոնիթորինգի ծառայության ներկայացուցիչները: