Սամցխե-Ջավախքով հետաքրքրվեց ընդամենը 11 քաղաքական ուժ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար Սամցխե-Ջավախքով հետաքրքրվեցին 11 քաղաքական ուժեր եւ 1 նախաձեռնող խումբ:  Տարածաշրջանի 6 մունիցիպալետում էլ, թեկնածուներին ներկայացրեցին՝ նախընտրական դաշինք «Բաքրաձե-Ուգուլավա — Եվրոպական Վրաստան» և  «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան»-ը: Տարածաշրջանի 5 մունիցիպալիտետներում իր թեկնածուներին ներկայացրեց «Վրաստանի Հայրենասերների Դաշինք»-ը: Այս կուսակցությունը  Ասպինձայում քաղաքապետի թեկնածու  ունենալու չէ:

«Միասնական ազգային շարժում»-ը նմանապես տարածաշրջանի 5 մունիցիպալիտետներում ներկայացրեց իր թեկնածուներին: Այս կուսակցությունն էլ  Նինոծմինդայում քաղաքապետի  թեկնածու չունի:

«Գիորգի Վաշաձե — Միություն — Նոր Վրաստան» կուսակցությունը, տարածաշրջանի 3 մունիցիպալիտետներում ներկայացրեց իր թեկնածուներին: Կուսակցության կողմից  քաղաքապետի թեկնածուները  կլինեն  Ախալցխայում, Բորժոմիում և Ախալքալաքում:

Նախաձեռնող խմբերը իրենց թեկնածուներին ներկայացրեցին   միայն երկու ընտրատարածքներում՝ Ասպինձայում եւ Նինոծմինդայում:

Կուսակցությունների կողմից ընտրված մունիցիպալիտետները հետևայլն են՝

«Ազատութուն — Զվիադ Գամսախուրդիաի ճանապարհը – Ախալցխա ընտրական դաշինք»,  «Դիմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա-Ժողովրդավարական շարժում-Ազատ Վրաստան» — Ադիգենի

«Վրաստանի լեյբորիստների  կուսակցություն» — Բորժոմի

«Սոցիալիստական Վրաստան» – Բորժոմի

«Ժողովրդավարական շարժում — միասնական Վրաստան» — Ախալքալաք

«Միասնական ընդդիմություն» — Նինոծմինդա