Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ պոեզիայի ամենամյա փառատոն

Հոկտեմբերի 7-ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ պոեզիայի ամենամյա փառատոն, որն այս անգամ նվիրված էր Վահան Տերյանի ստեղծագործությանը:
Փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին վիրահայոց թեմի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի «Պառնաս» ասմունքի ստուդիայի 7 սաներ՝ Հասմիկ Պոտօղլյանը, Հռիփսիմե Մուրադյանը, Աննա Այվազյանը, Հասմիկ Ղազարյանը, Մարինա Մոսոյանը, Դիանա Ալթունյանը և Ֆիալա Բաբոյանը: Մեր սաները, փառատոնին մասնակցած 56 ասմունքողների թվում աչքի ընկան իրենց վարպետությամբ, լեզվի մաքրությամբ և զգացմունքայնությամբ:

Մրցութային հանձնաժողովը Հասմիկ Պոտօղլյանին արժանացրեց ամենաբարձր՝ I կարգի դիպլոմի և նվերների, իսկ Հռիփսիմե Մուրադյանը գրավեց III տեղը: Հանձնաժողովը շնորհակալություն հայտնեց ստուդիայի ղեկավար Սաթիկ Սնխչյանին՝ արդյունավետ աշխատանքի համար: Փառատոնում ելույթ ունեցավ կենտրոնի ղեկավար, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի և սպորտի ծառայության պետ Ժորա Սնխչյանը:
Շնորհավորում ենք հաղթողներին, ցանկանում հետագա հաջողություններ: