Այսօր Նինոծմինդայում եւ Ախալքալաքում տեղացել է առաջին ձյունը

Այսօր Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղացել է առաջին ձյունը։ Ցերեկը ձյուն էր տեղում նաեւ Ախալքալաք քաղաքում, որը անմիջապես հալվում էր գետին ընկնելուց։

Այսօր ամբողջ օրը սառը ու անձրեւային եղանակ է հաստատվել նաեւ Ախալցխա քաղաքում։ Ախալցխայի լեռնային որոշ շրջան եւս ձյուն է տեղացել։