Էրդողանը շատ լուրջ ազդեցություն ունի Վրաստանի իշխանությունների վրա՝ օր չի անցնում առանց Անկարայից զանգ ստանալու

Ինչպիսի՞ն է Վրաստանի վրա թուրք կառավարության ազդեցությունը, ըստ քաղաքական պատկերացումների՝ նպատակահարմար է արդյո՞ք փակել Գյուլենական ուսումնական հաստատությունները, և ինչքանո՞վ է արդյունավետ երկրի ներկայիս արտաքին և ներքին քաղաքականությունը՝ ի դեմս «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության։ Այս հարցերին հարցազրույցի ընթացքում պատասխանել է «Ռազմավարական հետազոտությունների Կովկասյան կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Մամուկա Արեշիձեն։

— Ինչպե՞ս կմեկնաբանեք ընթացիկ իրավիճակը՝ կապված Վրաստանում թուրքական քոլեջների փակման հետ։

90-ական թվականներին Վրաստանում թուրքական մասնավոր դպրոցների բացումն ուղեկցվել է տեղի բնակչության բողոքներով։ Ժամանակի ընթացքում այդ դպրոցները կարողացան կազմակերպել իրենց աշխատանքն այնպես, որ վրաց հասարակությունն առարկություններ չունենար։ Միաժամանակ, նշեմ, որ «Չարգալյան» ցանցի դպրոցները ամբողջ աշխարհում տարբեր կերպ են իրենց դրսևորում․այլ կերպ մուսուլմանական երկրներում և լիովին այլ կերպ քրիստոնեական պետություններում։

— Ի՞նչ նկատի ունեք։

Կրթական ծրագրի տեսանկյունից Վրաստանն առարկություններ չուներ տվյալ ուսումնական հաստատությունների հանդեպ։ Ցավոք, նման ուսումնական հաստատություններում Ռեֆայդինա Շախինակակի անվան դպրոց-լիցեյը և Դեմիրելի անվան քոլեջը ունեցել են միանման վրիպում՝ թուրքական բաժինների գոյությունը, ինչը նախատեսված չէր եղել այդ լիցեյների կանոնադրության կողմից։ Ընդ որում, դրանց փակումը քաղաքական ազդանշան է։ Էրդողանը շատ լուրջ ազդեցություն ունի Վրաստանի իշխանությունների վրա՝ օր չի անցնում առանց Անկարայից զանգ ստանալու։

Այստեղ իսկ նշենք Ադրբեջանում թուրքական դեսպանատան գործունեությունը, որտեղ այդ դպրոցներն անմիջապես փակվեցին։ Բացի այդ բռնել և ձերբակալել են շատերին, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների։ Բոլորին մեղադրում էին, որ նրանք «նուրսիստներ» են («գյուլենիստներ»)՝ կրոնական շարժման կողմնակիցներ, որի գաղափարախոսը նույն այդ հայտնի քարոզիչ Ֆետուլլահ Գյուլենն էր։ Իրականում այդ մարդկանց և այդ շարջման մեջ շատ քիչ ընդհանուր բան կար։

Բնականաբար, վրացական իշխանությունները գտնվում են հարևանի որոշակի ազդեցության տակ, ինչը ստիպում է Թուրքիայի շահերին դեմ չգնալ, բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը պարտավոր է փակել դպրոցները և լիցեյները, ինչպես նաև թուրքական կողմին փոխանցել հաստատությունների աշխատակիցներից ինչ-որ մեկին։

Այս ամենը հավասարազոր է մարդասպանությանը համախոհ լինելուն։ Եթե նրանք ստեղծում են ահաբեկչական բջիջներ իրենց դպրոցներում, ապա ստացվում է, որ հայտնի վրացի բասկետբոլիստ Զազա Փաչուլիան ևս ահաբեկիչ է, քանի որ նա էլ է այդ դպրոցի շրջանավարտը։ Մյուս կողմից Վրաստանը գտնվում է ԱՄՆ-ի և Եվրոպական կառույցների ճնշման տակ։ Երկու կրակի արանքում մեր երկիրը որոշում կայացնելիս ստիպված է իր քայլերը հաշվարկել ոսկերչի ճշգրտությամբ։

— Ինչպե՞ս եք Դուք գնահատում Վրաստանի արտաքին քաղաքականությունն այս ֆոնի վրա։

Պետք է ասեմ, որ Թուրքիայի ազդեցության տակ է ոչ միայն Վրաստանը, այլև այնպիսի ուժեղ պետություն, ինչպիսին Հունաստանն է՝ չխոսելով արդեն Մերձավոր Արևելքի երկրների մասին։ Թուրքիան ակնհայտորեն ձգտում է գրավել տարածաշրջանում ամենագլխավորի դերը։ Ոչ բարյացկամներով շրջապատված փոքր Վրաստանի շահերի մեջ է մտնում բարիդրացիական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի ազդեցությունը կանոնակարգելու ունակ այդ պետության հետ։

Ընթացիկ տարում Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ակնհայտ առաջընթաց է նկատվում։ Ես նկատի ունեմ Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում տիրող իրավիճակի վերաբերյալ ամերիկյան կոնգրեսի ընդունած փաստաթուղթը, որտեղ գնահատական է տրվում այդ երկրների նկատմամբ Ռուսաստանի գործողություններին։ Փաստաթղթի ստեղծման նախապայմանն էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչության նոր մոտեցումը Ուկրաինայում տիրող իրավիճակի հանդեպ։

Բացի այդ պետք է փոխհատուցել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատան աշխատանքին և մասնավորապես դեսպան Դավիթ Բաքրաձեին։ Ինչպես նաև պակաս կարևոր չեմ համարում, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այն չորս երկրների առաջնորդների թվում էր, որոնց հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկ է համարել հանդիպել առաջին հերթին։

— Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է Վրաստանի տարածաշրջանային քաղաքականությունը։

Ծայրահեղ թույլ, ինչի համար ես հաճախ եմ քննադատում կառավարությանը։ Վրաց բնակչություն գոյություն ունի ողջ մերձավոր արտերկրի տարածքում, բացառությամբ Հայաստանի։ Ադրբեջանում ինգիլոյները, Ռուսաստանում Սոչիի վրացիները, Թուրքիայում մուսուլման-վրացիները։ Ունենալով նման ռեսուրսներ՝ շատ բան կարելի է անել։ Չնայած ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կառավարությունը մեղմ ասած «ազատ է արձակել» որոշ հարևանների։

Ես խոսում եմ Վրաստանում ադրբեջանական «Սոկար» էներգոընկերության մենատիրության մասին։ Մենք հարևան պետությունների, սևծովյան ավազանի պետությունների հանդեպ հստակ քաղաքականություն պետք է ունենանք։ Ինչպես նաև անհրաժեշտ է մի քանի այլ համագործակցություններ, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների «թարմացում»։

— Ի՞նչ փուլում են գտնվում այսօր ռուս-վրացական հարաբերությունները։

Այսօր չկա որևէ հարաբերություն։ Բացարձակ լռություն։ Այնպես չեմ ուզում մտածել, որ դա փոթորկին նախորդող լռություն է։ Այս կապակցությամբ վատ չէր լինի առաջարկել մեր Արտաքին Գործերի նախարարության աշխատակիցներին վերընթերցել Արևմտյան Գերմանիայի նախկին կանցլեր Կոնրադ Ադենաուէրի կենսագրությունը, որը ղեկավարել է Արևմտյան Գերմանիան իր պատմության ամենաբարդ և ճգնաժամային ժամանակահատվածում։ Եվ չնայած նրան, որ տարիներ շարունակ ռուսները և գերմանացիները գնդակոծում էին միմյանց, նա առաջինն էր, որ 20-րդ դարի 50-ականների վերջին Գերմանիայից գնաց Ռուսաստան, որպեսզի հարթեր շփումը։

— Դուք արդյո՞ք խորհուրդ կտայիք վրաց կառավարությանը վերսկսել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Անպայման։ Ընդ որում տարբեր մակարդակներում և ստեղծել ուժեղ լոբբիստական խմբեր։ Ես չեմ խոսում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, դրա մասին դեռևս շատ վաղ է երազել։ Բայց հանդիպումներն իմ կարծիքով չպետք է անցկացվեն հինգաստղանի հյուրանոցի ետևի բակում։ Մարդիկ պետք է իմանան դրանց մասին։ Ստեղծված պայմաններում, երբ Ռուսաստանը համաձայն չէ զիջել, ցանկացած դիվանագիտական բանակցություններ անօգուտ են։ Անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումները։

— Ինչո՞վ եք Դուք բացատրում Վրաստանի Կառավարության տարածաշրջանային քաղաքականության թուլությունը։

Ցավոք, մեր Արտաքին Գործերի նախարարությունում փաստացիորեն չկան մեր տարածաշրջանին ծանոթ դիվանագետներ։ Ասե՛ք ինձ նախարարության գոնե մեկ աշխատակցի, որը տիրապետում է ադրբեջաներենին կամ հայերենին, որը ծանոթ է մեր հարևանների ազգային մտածելակերպին։ Էլ չեմ խոսում արդեն Ռուսաստանի մասին։ Այն դեպքում, երբ այդ երկրներում կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք լավ գիտեն վրացերեն, ազգայնականության մասին գիտելիքներն ունեն առաջնային նշանակություն։

— Ինչպե՞ս կգնահատեիք վրաց-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ-ի փոխնախագահի այցելությունը Վրաստան։

Մայքլ Փենսի այցելությունը մեծ իրադարձություն էր փոքր Վրաստանի համար։ Չնայած այն բանին, որ մենք անդրկովկասի սիրտն ենք համարվում, դա դեռևս չի նշանակում, որ մենք կարող ենք գլխավոր աշխարհաքաղաքական դեր խաղալ։ Մինչդեռ, չնայած այն փաստին, որ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը ԱՄՆ-ում խորհրդանշական է, այնուամենայնիվ, Փենսը Դոնալ Թրամփի կողմից բազում լիազորությունների է արժանացել, ինչը առանձնացնում է նրան իր իրավահաջորդներից։

Այստեղ իսկ նշեմ, որ Թբիլիսիում այս կարևոր այցելությանը զուգահեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Աբխազիա։ Այդ օրերին երկու գերտերությունների ղեկավարությունները միմյանց մուսկուլներ են ցուցադրել փոքրիկ Վրաստանի տարածքում։ Դուք հարցրեք, արդյո՞ք Պուտինը կժամաներ Աբխազիա՝ չիմանալով, որ Փենսը գտնվում է Թբիլիսիում։ Իհա՛րկե, ոչ։ Չէ՞ որ դա պատասխան այցելություն էր։

Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, բայց ճիշտ օգտագործելով իրավիճակը՝ մենք կարող ենք բարձունքների հասնել։

— Հայաստանը չի մասնակցել Վրաստանի տարածքում անցկացվող («Agile Spirit – 2017» կամ «Արագ ոգի») բազմազգ զինավարժություններին։ Ինչպե՞ս կբացատրեիք այդ փաստը։

Նախկինում Հայաստանը մասնակցում էր Վրատսանի տարածքում անցկացվող բոլոր զորավարժություններին։ Բայց այն ժամանակ դրանք հիմնականում դեկորատիվ զորավարժություններ էն։ Այս անգամ զինվորականներն արդեն օգտագործել են ամերիկյան զենքերն ու տանկերը։ Ռուսաստանը վախենում էր, որ իր դաշնակիցը կմասնակցի այդ զորավարժություններին, նույնիսկ դիտորդի կարգավիճակում, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ արեց, որպեսզի Երևանը հրաժարվի մասնակցությունից։ Գուցե դրանով էլ պայմանավորված է մասնակցությունից հրաժարվելու որոշումը։

Ես զրուցել եմ իմ հայ գործընկերների հետ և գիտեմ, թե ինչքան էր Հայաստանը ցանկանում մասնակցել այդ զորավարժություններին, մինչդեռ, մեր հարևանները կախում ունեն Ռուսաստանի կամքից, այնպես, ինչպես Վրաստանը ԱՄՆ-ի կամքից։ Վրաստանը գոնե քաղաքական մանևր անելու հնարավորություն ունի։ Թե ինչքանո՞վ մեր երկիրը կներգրավվի Ամերիկայի քաղաքականության մեջ, կախված է Վրաստանի պետական գործիչներից։ Եթե ժամանակի ընթացքում մենք առանց ամերիկացիների թույլտվության չկարողանանք որոշում կայացնել, դա շատ վատ կլինի Վրաստանի իհամար։

— Կսրվե՞ն արդյոք այդ հենքի վրա Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները։

Շատ դժվար է փչացնել այդ երկու երկրների հարաբերությունները։ Առավելագույնս, որ տեղի է ունենում, հոդվածներն են վրացական մամուլում Սամցխե-Ջավախքում իրավիճակի լարման մասին, որը խիտ բնակեցված է էթնիկ հայ Վրաստանի քաղաքացիներով։

Պաշտոնական Երևանին շահավետ է Վրաստանի տարանցիկ դերը։ 2008թ․-ին օգոստոսյան պատերազմի ժամանակ պայթեցվել էր կասպյան կամուրջը, որի արդյունքում Հայաստանը 12 օր շարունակ արդյունաբերությամբ չէր մատակարարվում։ Հետո Երևանից ջոկատ եկավ և ցանկություն հայտնեց վերականգնել կամուրջը։ Ավելին, վրացական իշխանությունների որոշմամբ՝ Հայաստանի համար տարանցիկության սակագինը կրճատվել է 30%, այնպես որ իմ կարծիքով շատ դժվար է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, չնայած ինչպես ասում են՝ մարդը ենթադրում է, իսկ Աստված տնօրինում։

— Ես նաև ուզում եմ հարցնել Ձեզ տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրությունների մասին․ ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները․

Կարծում եմ, որ «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը կհաղթի շատ շրջաններում, որտեղ կենաց մահու կռիվ է լինելու։ Օրինակ, Զուգդիդիում (Սամեգրելո-Վերին Սվանեթիի շրջան)։

Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին, ապա այստեղ մենք կարող ենք ընդամենը ինքներս մեզ հարց տալ․կլինի՞ արդյոք երկրորդ փուլ։ «Վրացական երազանքի» կողմից քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Կախի Կալաձեն փոքր-ինչ գերազանցում է մյուսներին իր խարիզմի շնորհիվ։ Ընդդիմությունը ոչ մի նման թեկնածու չի առաջադրել։ Այդ պատճառով «Վրացական երազանքի» և իր՝ Կալաձեի համար երկրորդ փուլի անցկացման փաստը կարելի կլինի ձախողում համարել։

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, դա բոլորովին այն ուժը չէ, որը կարող է մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Ընտրություններից ընտրություններ «Վրացական երազանքը» կադրերի փոփոխություն է իրականացնում, և դա ինձ դուր չի գալիս։ Պարադոքսային է, բայց «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամները ևս ներառված են եղել «Վրացական երազանքի» կադրերի ցուցակում։ Նման միավորման միակ արդարացումը կարելի է համարել «թշնամուն մոտ պահի՛ր» սկզբունքը, բայց այդ պարագայում էլ ես դա չեմ հասկանում։

Շորենա Պապաշվիլի

Վրաստանի Հայ Համայնք