ԿԸՀ-ի նախագահը անփոփեց նախընտրական փուլը

Թամար Ժվանիան կենտրոնական նախընտրական հանձնաժողովում անցկացրեց ամփոփագիր-բրիֆինգ:

«2017 թվականի, հոկտեմբերի 20-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ԿԸՀ-ում գրանցվել են 22 քաղաքական կուսակցություններ, 5 ընտրական դաշինքներ, մեկ նախաձեռնողական խումբ,  իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել են 200 նախաձեռնող խմբեր: Ընտրություններին  գրանցված են քաղաքապետի 369 թեկնածու, այդ թվում 13-ը `Թբիլիսիում: Մեծամասնական թեկնածուների թիվը կազմում է 4727: Ըստ կուսակցական ցուցակների սակրեբուլոյի անդամների թեկնածուների թիվն էլ կազմում է 12902:

Ընտրողների ընդհանուր  ցուցակում ընդգրկված է 3 440 123 ընտրող: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար հրատարակվել է  9 546 450 քվեաթերթիկ:

Ազգային փոքրամասնությունների համար տպագրվել են քվեաթերթիկներ վրաց-հայկական և վրաց-անդրբեջանական  լեզուներով: Վրաց-ադրբեջանական լեզուներով քվեաթերթիկները կտրամադրվեն  208 ընտրատեղամասերում , իսկ վրացերեն- հայերենը `133 ընտրատեղամասերում: Բացի այդ, չորս ընտրատարածքներում կհրապարակվեն չորս քվեաթերթիկ (վրացերեն-ադրբեջաներեն լեզուներով):

«Ընտրական օրենսդրության համաձայն՝ քվեարկության օրը քարոզչությունը արգելվում է: Հոկտեմբերի 21-ին արգելվում է վճարովի կամ անվճար գովազդները  հեռուստատեսությամբ եւ ռադիոյով»,-հայտարարեց Թամար Ժվանիան: