Մառնեուլիում «Վրացական երազանքի» պատգամավորի թեկնածուն ծեծել է «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցչին

Մառնեուլիի շրջանի (Քվեմո-Քարթլի) Քվեմո Սարալի գյուղի թիվ 58 ընտրատեղամասի միջադեպի հետ կապված`Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել: ՆԳՆ-ի մամուլի հետ կապերի ծառայությունը լուրը հաստատել է: Այսօր առավոտյան «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին հայտնել էր, որ իշխող կուսակցության մեծամասնական թեկնածու Միրկազում Յագուբովը ֆիզիկական վնասվածքներ է հասցրել իրենց կուսակցության համախոհ Մուհամեդ Գուսսեյնովին:

Քրեական գործը հարուցվել է «բռնություն» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 120-180 ժամ հանրօգուտ աշխատանքով, կամ մեկ տարվա ազատազրկմամբ:

Aliq Media