Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքների։

Հոգեւոր տեսչության օգնության փաթեթի մեջ հիմնականում մտնում է սննդամթերք, սակայն 4 ընտանիքի տեսչությունը տրամադրեց բուժման համար նախատեսված դրամական օգնություն։ Ծրագրի շրջանակներում Ախալցխայի հոգեւոր տեսչությունը երկու կարիքավոր ընտանիքի տրամադրեց դրամական օգնություն։