Այսօր Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ համշենահայ քաղաքացու

Այսօր կեսօրին թուրքական ոստիկանությունը Խոպա քաղաքում ձերբակալել է սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող Ջեմիլ Աքսույին։ Ջեմիլ Աքսուն մի քանի օր առաջ Խոպա քաղաքում ձերբակալված բլոգեր՝ Նուրջան Վաիչի ամուսինն է։

Հիշեցնենք, որ երեկ Akhaltskha.Net-ը հաղորդել էր համշենահայ բլոգեր Նուրջան Վաիչի ձերբակալության մասին։ Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները Նուրջանին ձերբակալել էին սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարելու համար։

Նուրջան Վաիչը եւ նրա ամուսին Ջեմիլ Աքսուն ընդդիմադիր հայացքներով բլոգերներ են, ովքեր մշտապես Թուրքիայի իշխանություններին քննադատող եւ երկրի ներսում ֆաշիստական դրսեւորումները դատապարտող գրառումներ են կատարում իրենց էջերում։