Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով մեկնել է առաջին բեռնատար գնացքը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բաց է թողնվել առաջին բեռնատար կազմը:

Apsny.ge-ի փոխանցմամբ Ադրբեջանի ու Թուքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ինչպես նաեւ Վրաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի վարչապետներ Գեորգի Կվիրիկաշվիլին, Բակիջան Սագինտաեւն ու Աբդուլահ Արիպովը, վերջին ջանքերը գործադրելով, Ղազախստանից ճանապարհել են 32 վագոնից բաղկացած առաջին բեռնատար կազմը: