Վրաստանի հանրային հեռուստատեսությունը լրատվական վեբկայքը թարմացրել է նաեւ հայերենով

Վրաստանի հանրային հեռուստատեսությունն այսօր թողարկել է իր լրատվական վեբկայքի թարմացված տարբերակը, որտեղ տեղեկատվությունը հրապարակվում է 7 լոզվով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

1tv.ge-ում լուրերը հնարավոր կլինի ընթերցել վրացերեն, աբխազերեն, օսերեն, հայերեն, ադրբեջաներեն, անգլերեն եւ ռուսերեն:

Վրաստանի հանրային հեռուստատեսությունը նախկինում եւս տեղեկատվություն էր հրապարակում էթնիկական փոքրամասնությունների լեզուներով, սակայն դա իրականացվում է multitolerant.gpb.ge-ում:

news.am