Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամագրվելը կենսական նշանակության հարց է. Լեհաստանի նախագահ

Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամագրումը դաշինքի բոլոր անդամների համար անչափ կարևոր է: Ավելին, ես կասեի, որ սա կենսական նշանակության հարց է,- այսպես է պատասխանել Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան՝ Առաջին ալիքի հարցին, թե ինչպես է տեսնում Վրաստանի դերը և հեռանկարը ՆԱՏՕ-ում:

«Ոչ ոքի համար գաղտնիք է, որ Վրաստանը առանձնահատուկ ռազմավարական տեղ է զբաղեցնում ոչ միայն Եվրոպայում, այլ աշխարհում: Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամագրումը ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար անչափ կարևոր է: Ավելին, ես կասեի, որ սա կենսական նշանակության հարց է»,- նշել է Անդժեյ Դուդան՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ անցկացված մամլո ասուլիսին:

Վրաստանի նախագահը Վարշավայում է գտնվում պաշտոնական այցով: Երկու երկրների առաջնորդները արդեն ունեցել են դեմ առ դեմ հանդիպում: